Ձվի դատարկ կեղևները հնարավորություն են տալիս ստեղծագործել և՛ մեծերին, և՛ երեխաներին: Անտարակույս, ամենագեղեցիկ և հաջողված շինվածքները պատրաստվում են համատեղ: Շինվածքի (поделка) ստորև ներկայացված տարբերակը կարելի է պատրաստել համատեղ ուժերով:
Հավի ձվից խոզուկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ներկամատիտ (ֆլոմաստեր)
գուաշ՝ վրձինով
մկրատ
սոսինձ
կոճակ կամ պլաստիլին
բարակ ստվարաթուղթ:
Հավի ձվից խոզուկներ պատրաստելու եղանակն է
ձուն վարդագույն ներկել:
Բարակ ստվարաթղթից ձևել ականջները, ոտքերը և պոչը: Որպեսզի պոչը ոլորված լինի, սկզբում կտրել փոքր շրջանակ, ապա կտրել պարույրաձև: Դնչիկը պատրաստել պլաստիլինից կամ կոճակ օգտագործել:
Սոսնձել բոլոր դետալները, տեղադրել դնչիկը:
Ներկամատիտներով նկարել դեմքը:
Հավի ձվից պատրաստված այս զվարճալի խոզուկներն անպայման խինդով ու ուրախությամբ կլցնեն յուրաքանչյուր տուն: