Ուտեստն իր անվանումը՝ «Սուրբ ծննդյան նրբերանգներ», ստացել է իր կարմիր, կանաչ և ոսկեգույն (դեղին) գույների պատճառով, քանի որ այդ գույներն են համարվում Սուրբ ծննդյան ավանդական գույները:

Ոտեստը բավականին պարզ է ու սիրված շատերի կողմից:
«Սուրբ ծննդյան նրբերանգներ» խորոված ձուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ցանկացած տեսակի մսոտ և յուղոտ ձուկ – 1-1.5 կգ
սամիթ – 1 փոքր փունջ
մաղադանոս — 1 փոքր փունջ
ծիտրոն կամ հազրեվարդ (розмарин) – 4-6 ճյուղ
կիտրոն – 1-1.5 հատ
լոլիկ – 200 գ
սոխ – 1 գլուխ
սխտոր – 1-2 պճեղ
աղ (ցանկալի է ծովային)
սև, կարմիր աղացած պղպեղներ
չամանի աղացած սերմեր
համեմի աղացած սերմեր
բահար
քրքում (զաֆրան, շաֆրան, куркума)
բուսայուղ կամ կարագ:
Խորոված ձկան պատրաստման եղանակն է.
ձուկը մաքրել, լավ լվանալ և չորացնել:
Լոլիկը (եթե այն մեծ է), սոխն ու կիտրոնի կեսը շերտատել շրջանաձև: Կիտրոնի մյուս կեսի կեղևը քերել մանր քերիչով, իսկ հյութը քամել:
Կարագի կամ բուսայուղի հետ խառնել աղը, ճզմած կամ մանր կտրտած սխտորը, համեմունքները, կիտրոնի քերած կեղևը, կիտրոնի հյութը:
Ձուկը բոլոր կողմերից առատորեն պատել ստացված զանգվածով:
Համեմված ձուկը տեղափոխել փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի վրա և լցոնել սոխի, կիտրոնի, լոլիկի շերտերով, կտրտած կանաչով:
Ձուկն ամբողջությամբ փաթաթել փայլաթիթեղով, դնել նախօրոք 190-200°C տաքացված ջեռոցի մեջ 20-45 րոպեով՝ կախված ձկան տեսակից և չափսերից:
Հանել ջեռոցից, հեռացնել ձկան վրայի փայլաթիթեղը և կրկին տեղավորել ջեռոցում՝ թողնելով այնտեղ մինչև կարմրելը:
Մատուցելիս ձևավորել լոլիկի և կիտրոնի շերտերով, կտրտած կանաչով:
«Սուրբ ծննդյան նրբերանգներ » խորոված ձուկը կարելի է մատուցել ինչպես բրնձով փլավի, այնպես էլ խաշած կարտոֆիլի կամ այլ խավարտի հետ: