Պաղպաղակը ոչ միայն քաղցր անուշեղեն է, որը զովացնում է շոգ եղանակին, այլ նաև մանկության հաճելի հիշողությունների մի ամբողջ շարք։
Խտացրած կաթով ու կաթնաշոռով պաղպաղակն, ի հավելումն այդ ամենի, նաև կալցիումի հարուստ ու համեղ աղբյուր է։

Խտացրած կաթով ու կաթնաշոռով պաղպաղակ պատրատելու համար անհրաժեշտ են՝
կաթնաշոռ – 500 գ
խտացրած կաթ – 250 – 300 գ
կակաոյի փոշի՝ ըստ ցանկության – 1 թ․ գ
վանիլ։
Խտացրած կաթով ու կաթնաշոռով պաղպաղակի պատրաստման եղանակն է․
կաթաշոռը հարել բլենդերով կամ տրորելով անցկացնել մաղով, որպեսզի դառնա համասեռ զանգված։
Վրան ավելացնել խտացրած կաթն ու հարել հարիչով՝ մոտ 5 – 6 րոպե։ Արդեն օդեղեն զանգվածին, ցանկության դեպքում, ավելացնել կակաոն ու վանիլը։ Լավ հարել ու լցնել ձևակաղապարների մեջ։
Սառեցնել սառցախցիկում 2 – 3 ժամվա ընթացքում ու մատուցել։