Ծակոտկեն ու նախշազարդ նրբաբլիթներն անտարբեր չեն թողնի ոչ ոքի։ Դրանք շատ փափուկ են, նուրբ ու գեղեցիկ։
Տարբերակ 1

Ծակոտկեն նրբաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձու – 2 հատ
շաքարավազ – 40 գ
աղ
կաթ – 200 մլ
բուսայուղ – 40 մլ
ջուր – 200 մլ
ալյուր 200 գ։
Ծակոտկեն նրբաբլիթների պատրաստման եղանակն է․
ձուն թեթևակի հարել աղի ու շաքարավազի հետ, ավելացնել կաթն ու բուսայուղը, լավ խառնել։ Ապա, անընդհատ խառնելով, քիչ-քիչ ավելացնել եռացող ջուրը։
Զանգվածին ավելացնել ալյուրն ու լավ խառել այնպես, որ ստացվի միասեռ ու թույլ խմոր։
Խմորը լցնել խոհարարական ներարկիչի մեջ ու չկպչող մակերեսով շատ տաք թավայի մեջ նախշեր անել՝ ստեղծելով երևակայական պատկերներ։
Զգուշությամբ շրջել ու տապակել նաև մյուս կողմից։
Տարբերակ 2

Ծակոտկեն նրբաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձու – 2 հատ
ալյուր – 150 գ
կաթ՝ 3,2 % յուղայնությամբ – 600 մլ
բուսայուղ – 30 մլ
շաքարավազ – 50 գ
աղ – 0,5 թ․ գ։
Ծակոտկեն նրբաբլիթների պատրաստման եղանակն է․
ձուն հարել շաքարավազի ու աղի հետ միասին, ապա ավելացնել սենյակային ջերմաստիճանի կաթը, այնուհետև՝ ալյուրը, բուսայուղն ու լավ հարել, որպեսզի ստացվի համասեռ զանգված։
Խմորը լցնել պլաստիկե շշի մեջ (կարելի է նաև թանձրուկների համար նախատեսված շշի մեջ) ու փակել նախօրոք ոչ շատ մեծ անցք արած կափարիչով։
Լավ տաքացրած թավայի մեջ ծորացնելով խմորը՝ ծակոտկեն նախշեր պատկերել։ Նրբաբլիթը տապակել երկու կողմից։

Տարբերակ 3

Ծակոտկեն նրբաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կաթ – 200մլ
ձու – 2 հատ
ալյուր – 50 գ
բուսայուղ – 2 – 3 ճ․ գ
աղ – 1 պտղունց
շաքարավազ – ըստ ճաշակի։
Ծակոտկեն նրբաբլիթների պատրաստման եղանակն է․
հարած ձվի վրա ավելացնել ալյուրի, աղի ու շաքարավազի խառնուրդը, խնամքով խառնել, ապա ավելացնել կաթն ու խառնել՝ պատրաստելով համասեռ խմոր։
Այնուհետև ավելացնել բուսայուղն ու կրկին լավ խառնել։
Պատրաստի խմորը լցնել խոհարարական տոպրակի մեջ ու չկպչող մակերեսով տաք թավայի մեջ տարբեր նախշեր ու պատկերներ ստեղծելով՝ պատրաստել նրբաբլիթները։
