Ծիրանի ու բանանի սառեցված խյուս

Մանկահասակ երեխաների ձմեռային ճաշացանկում պահածոների ընդրկումը չի խրախուսվում սննդաբանների ու մանկաբույժների կողմից։ Ուստի նրանց համար մրգերի ու բանջարեղենի նապատեսված պաշարը  կարելի է սառեցնել սառցախցիկում կամ պարզապես չիր պատրաստել։

Ծիրանով ու բանանով սառեցված խյուս պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ծիրան – 300 գ

բանան – 1 հատ

շաքարավազ՝ ըստ ցանկության – 1 – 2 թ․ գ։

Ծիրանով ու բանանով սառեցված խյուսի պատրաստման եղանակն է․

բլենդերով հարել ծիրանի ու բանանի կտորները՝ դարձնելով համասեռ զանգված։ Ցանկության դեպքում ավելացնել շաքարավազն ու կրկին հարել։

Ստացված խյուսը փոքր չափաբաժիններով լցնել նախընտրելի տարաների մեջ, ծածկել կափարիչով կամ սննդային թաղանթով ու տեղադրել սառցախցիկում։

Օգտագործելուց առաջ նախապես հանել սառցախցիկից ու թողնել՝ ամբողջությամբ հալվի սենյակային պայմաններում։

Խյուսը նաև կարելի է ավելացնել շիլաների, յոգուրտի, կաթնաշոռի մեջ՝ որպես հավելում։