Ցորենի հետաքրքիր ու գեղեցիկ «արտիկ» կարելի է պատրաստել նաև խաղալիքի տեսքով, որն իր տեսքով էլ ավելի ուրախ կդարձնի երեխաների համար Սուրբ Զատիկի տոնը:

Այդպիսի ոզնի պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կապրոնե գուլպա
սինտեպոն
փայտի թեփ
ցորեն
մկրատ
թել ու ասեղ
ջրակայուն ներկեր:
Ծլեցրած ցորենով ոզնի պատրաստելու եղանակն է.
մոտավորապես 30 սմ երկարությամբ գուլպայի 1/3 –ի մեջ սինտեպոնը լցնել այնպես, որ հնարավոր լինի ձևավորել ոզնու մռութիկը:
Ոզնու իրանի համար նախատեսված հատվածը լցոնել փայտե թեփով կամ հողով, իսկ վերևի մասում ձևավորել նախօրոք 10-12 ժամ թրջած ցորենի շերտ:
Թելով զգուշությամբ կապել գուլպայի բաց եզրը:
Ջրակայուն ներկերով նկարել ոզնու դեմքը: Կարելի է նաև աչքերն ու դնչիկը ձևավորել կոճակներով:

Արդեն ձևավորված ոզնին դնել որևէ տարրայի մեջ և առատ ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով և դնել տաք ու արևոտ տեղ:
Հարկավոր է պարբերաբար ջրել ոզնուն: Մոտավորապես 4-5 օր հետո կսկսեն երևալ ցորենի առաջին ծլերը: