Կաթնաշոռային նրբաբլիթները կարող են արագ ու համեղ նախաճաշ լինել ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար՝ մի բաժակ թեյի կամ տաք շոկոլադի հետ միասին։

Կաթնաշոռային նրբաբլիթների պատրաստման համար անհրաժեշտ են՝
կաթնաշոռ – 250 գ
ձու – 3 հատ
կաթ – 300 մլ
շաքարավազ – 3 ճ․ գ
բուսայուղ – 4 ճ․ գ
աղ – 1 թ․ գ
սոդա – 1 թ․ գ
ալյուր – 160-180 գ
Կաթնաշոռային նրբաբլիթների պատրաստման եղանակն է․
մի քանի ճաշի գդալ կաթի հետ միասին կաթնաշոռը հարել բլենդերով, ապա ավելացնել ձուն, շաքարավազը և աղը։ Լավ հարած զանգվածի վրա ավելացնել կաթն ու խառնել։ Այնուհետև ավելացնել սոդան և մաղած ալյուրը։ Խմորը մաղել, որպեսզի ավելորդ գնդիկներ չլինեն ու ավելացնել բուսայուղը։ Պետք է ստացվի թույլ խմոր։

Բուսայուղով պատած տաք թավայի մեջ լցնել քիչ քանակությամբ խմոր, արագ տարածել թավայի մակերևույթով և դնել կրակին։ Երբ եզրերն սկսեն կարմրել, շրջել նրբաբլիթը և հակառակ կողմից ևս կարմրացնել։
