Կանաչ ընկույզի մարինադ

Այս արտառոց, բայց միևնույն ժամանակ անչափ համեղ մարինադի պատրասման համար անհրաժեշտ է ընտրել դեռևս չհասունացած, փափուկ կեղևով ընկույզները։ Համով դրանք նման են սև ձիթապտղին, սակայն համեմունքների բավականին հարուստ համերի համադրությամբ։ Դրանք հիանալիորեն համադրվում են մսամթերքի ու պանիրների տեսականու հետ։

Կանաչ ընկույզի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ ընկույզ – 1 կգ

աղ – 1 բաժակ

սխտոր – 2 պճեղ

սոխ՝ մանր չափսի – 3 – 4 գլուխ

հատիկավոր սև պղպեղ – 8 հատ

աղացած կոճապղպեղ – 1 թ․ գ

քերած մշկընկույզ (мускатный орех)  — 0,5 թ․ գ

մեխակ – 4 հատ

ջուր – 1,5 լ

շաքարավազ – ըստ ցանկության

քացախ՝ ցանկալի է ածիկի – 600 մլ։

Կանաչ ընկույզի մարինադի պատրաստման եղանակն է․

ընկույզները կեղևազրկել, ծակծկել դանակի ծայրով կամ պատառաքաղով ու ընկղմել սառը ջրի մեջ ու թողնել 10 օր՝ ամեն օր փոխելով ջուրը։ Այդ ընթացքում ընկույզները կսկսեն սևանալ։

Տասներորդ օրը լցնել կաթսայի մեջ ու եփել 45 – 50 րոպե։

Աղով ու 1,5 լ ջրով լուծույթ պատրաստել ու եփված ընկույզները լցնել լուծույթի մեջ՝ թողնելով 3 – 4 օր սառը տեղում։

Բոլոր համեմունքները խառնել իրար, հավանգով լավ ծեծել, որպեսզի բումունքներն ու համերն իրար խառնվեն, վրան ավելացնել քացախն ու շաքարավազը և եռացնել 5 րոպե, ապա հովացնել։