Սուրբ Զատկի ավանդական զարդարանքներից մեկը՝ Զատկի ծառը, կարելի է պատրաստել նաև կարկանդակի տեսքով:

«Զատկի ծառ» կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ալյուր – 1 կգ
խմորիչ – 1 թ. գ.
շաքարավազ — 1 բաժակ
ձվի դեղնուց — 2 հատ
բուսական յուղ — 150 մլ
ներկած ձու — 3 հատ
ցիտրուսակեղև (ցեդրա) -1կիտրոնի
աղ:
«Զատկի ծառ» կարկանդակի պատրաստման եղանակն է.
տաք կաթի մեջ լուծել խմորիչը: Ավելացնել շաքարավազը, աղը, կիտրոնի կեղևը, հարած ձուն և բուսական յուղը: Քիչ-քիչ ավելացնելով ալյուրը՝ հունցել խմոր: Թողնել 1.5 ժամ, որ խմորը հասունանա:
Հասունացած խմորը գրտնակել 2.5-3 սմ հաստությամբ:
Բարակ ստվարաթղթից ծառի ձևով ձևակաղապար (տրաֆարետ) կտրել և խմորի վրա դնելով ձևակաղապարը՝ խմորը ծառի տեսքով կտրել:

Տեղադրել ջեռոցի տապակի մեջ՝ յուղաթղթի վրա: Դանակով ձևավորել ծառի բունն ու ճյուղերը: Մնացած խմորից պատրաստել տերևներ և այլ մասնիկներ՝ ըստ երևակայության: Թողնել ևս 30 րոպե: Այնուհետև վրան քսել ձվի հարած դեղնուցն ու տեղադրել ներկած ձվերը: Թխել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում 30 րոպե:
