Կարմիր լոլիկի պահածո՝ կանաչով ու սխտորով

Թե՛ ամռան տապին, թե՛ ձմռան ցրտին հաճելի է ճաշակել կարմիր լոլիկով պատրաստված բազմազան ուտեստներ։ Հին ու փորձված բաղադրատոմսերին կարելի է ավելացնել ևս մեկը։

Կանաչով ու սխտորով կարմիր լոլիկի պահածո պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լոլիկ – 0,7 կգ

սխտոր – 1 պճեղ

կծու տաքդեղ – 1 հատ

մաղադանոս —  մի փունջ

ծովաբողկի տերև (лист хрена) — 1 հատ

ծաղկած սամիթ – 1 հատ

դափնու տերև — 2 հատ

բահար հոտավետ սև պղպեղ – 5 հատիկ

բուսայուղ – 2 ճ․ գ

քացախ՝ 9% -անոց – 1 ճ․ գ

ջուր – 0,5 լ

շաքարավազ – 1 ճ․ գ

աղ – 1 ճ․ գ։

Կանաչով ու սխտորով կարմիր լոլիկի պահածոյի պատրաստման եղանակն է․

լավ լվացած ու չորացրած ապակե 1 լիտրանոց տարրայի մեջ դնել դափնու և ծովաբողկի տերևները, սամիթի ծաղկաբույլը, տաքդեղը, բահարի հատիկները։ Այնուհետև շերտերով շարել 4 մասի բաժանած լոլիկները, կտրտած մաղադանոսն ու մանր կտրտած կամ ճզմած սխտորն այնպես, որ վերջին շերտը բաղկացած լինի մաղադանոսից ու սխտորից։

Տարրայի մեջ ավելացնել շաքարավազը, աղը, քացախը, բուսայուղն ու եռացող ջուրը։

Տարրան եռացնել 15 րոպե, ամուր փակել մետաղական կափարիչով, շրջել ու ծածկել տաք ծածկոցով։

Այնուհետև պահել զով տեղում։