Հատապտուղների համը սովորաբար զուգորդվում է քաղցր ուտեստների հետ, սակայն դրանք հիանալիորեն համադրվում են նաև մսամթերքի ու ձկնեղենի հետ․ հատապտուղներին բնորոշ թթվաշությունն այդ մթերքներին հաղորդում է առանձնահատուկ նրբահամություն, ընդգծում ուտեստի յուրահատկությունը։

Կարմիր հաղարջի թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կարմիր հաղարջ – 1 կգ
շաքարավազ – 0,5 թ․ գ
գինու քացախ՝ 9 % — անոց – 80 – 100 մլ
աղացած մեխակ – 1 թ․ գ
դարչին – 0,5 թ․ գ
սև աղացած պղպեղ – 0,5 թ․ գ
հոտավետ աղացած պղպեղ – 0,5 թ․ գ
աղ – 0,5 թ․ գ։
Կարմիր հաղարջի թանձրուկի պատրաստման եղանակն է․
պոչիկներից մաքրած ու լվացած հատապտուղների վրա լցնել շաքարավազն ու թողնել 1 – 2 ժամ, ապա մարմանդ կրակով եփել այնքան, մինչև հատիկները լավ փափկեն՝ մոտ 20 – 40 րոպե։ Վերցնել զանգվածը կրակից ու թողնել՝ հովանա։
Հովացած զանգվածը մաղով քամել՝ հեռացնելով սերմերն ու այն դարձնելով համասեռ։
Մաղած զանգվածը կրկին դնել կրակին ու եփել մինչև թանձրանալը։
Այնուհետև ավելացնել աղն ու մնացած համեմունքները, քացախը և լավ խառնել։ Եփել այնքան, մինչև թանձրուկը ձեռք բերի անհրաժեշտ թանձրություն;
Կարմիր հաղարջի պատրաստի թանձրուկը տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։
Այն կարելի է նաև հովացնել ու պահել սառնարանում։ Այս դեպքում պիտանելիության ժամկետը զգալիորեն քիչ կլինի։
