Կարտոֆիլի խյուսով(пюре) խոզուկ

Ամանորի տոնական սեղանն իր յուրահատկությամբ, գեղեցկությամբ, զվարճալի ու արտասովոր տեսքով կզարդարի կարտոֆիլի խյուսով այս հիանալի խոզուկը: Այն շատ համեղ է և հեշտ ու արագ է պատրաստվում:

Կարտոֆիլի խյուսով խոզուկի բաղադրիչներն են՝

կարտոֆիլ – 1 կգ

սունկ – 200 գ

սոխ – 2 գլուխ

աղացած միս (ցանկացած) – 250 գ

մայոնեզ – 5 ճ. գ

ձիթապտուղ – 2 հատիկ

գազար – 1հատ

ձու – 2 հատ

կաթ – 200 մլ

կարագ – 150 գ

բուսայուղ

աղ և պղպեղ – ըստ ճաշակի:

Կարտոֆիլի խյուսով խոզուկի պատրաստման եղանակն է.

կարտոֆիլը խաշել, ավելացնել 1 ձուն, կաթն ու կարագը: Խյուս (пюре) պատրասել:

Բուսայուղով և սոխով սոխառեծ պատրաստել, ավելացնել աղացած միսը և տապակել մինչև մսի պատրաստ լինելը: Համեմել աղով և պղպեղով:

Բուսայուղով տապակել նաև կտրտած սունկը: Համեմել աղով և պղպեղով:

Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել, պատել բուսայուղով: Վրան լցնել խյուսի մի մասը, ձվածրի (օվալ) տեսք տալ և հարթեցնել: Ապա վրան մայոնեզ քսել:

Կարտոֆիլի շերտի վրա փռել մսային շերտը՝ եզրերից մոտավորապես 2-3 սմ տարածք թողնելով: Կրկին պատել մայոնեզով:

Ապա ավելացնել սունկը և կրկին պատել մայոնեզով:

Այնուհետև ավելացնել մնացած խյուսը, տարածել ողջ մակերեսով և խոզուկի տեսք հաղորդել (ցանկալի է, որ խյուսը տաք լինի, քանի որ տաք վիճակում ավելի հեշտ կլինի ծեփել):

Աչքերի փոխարեն ձիթապտուղներ դնել, իսկ քթանցքերն ու բերանը ձևավորել գազարից:

Վրան հարած ձու քսել, դնել նախապես 180-200°C տաքացրած ջեռոցի մեջ՝ թողնելով մոտ 25-30 րոպե՝ մինչև կարմրելը:

Պատրասի խոզուկը տեղափոխել մատուցման ափսեյի մեջ և մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Նույն բաղադրատոմսով և սկզբունքով կարելի է պատրաստել խոզուկի այլ տարբերակներ, իսկ դնչիկը ձևավորել երշիկի շերտից: