Կիտրոնահամ աղ

Կիտրոնահամ աղը հիանալի համեմունք է ձկից ու մսից պատրաստվող ուտեստների համար։

Քրքումի շնորհիվ աղն ունի վառ դեղին գույն ու լրացուցիչ յուրօրինակ համային երանգ։

Կիտրոնահամ աղ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կիտրոն – 0,5 հատ

կիտրոնի հյութ – 1 թ․ գ

ծովային կամ կերակրի խոշոր աղ – 50 գ

քրքում – 1 թ․ գ։

Կիտրոնահամ աղի պատրաստման եղանակն է․

թասի մեջ լցնել աղը, վրան ավելացնել կիտրոնի՝ մանր քերիչով քերած ցիտրուսակեղև, կիտրոի հյութն ու քրքումը, լավ խառնել այնքան, որ ստացվի համասեռ զանգված։

Զանգվածը լցնել յուղաթղթով ծածված տապակի մեջ ու չորացել 80˚C տաքացրած ջեռոցում՝ 10 – 15 րոպե։ Հարկավոր է ուշադիր լինել, որ աղի գույնը չփոխվի։

Աղը կարելի է չորացնել նաև արևի տակ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով, որպեսզի այն չքարանա։

Արագ չորացնելու հիանալի տարբերակ է նաև կրակի վրա՝ թավայի մեջ, չորացնելը։ Այս դեպքում աղը դարակ շերտով լցնել թավայի մեջ ու անընդհատ խառնելով՝ չորացնել, մարմանդ կրակի վրա։

Չորացած կիտրոնահամ աղը հովացնել ու պահել ամուր փակվող տարրայում։