Այս նրբահամ ու արագ պատրաստվող կարկանդակը կարող է պատրաստել նույնիսկ անփորձ խոհարարը և մատուցել թեյի հետ՝ արժանանալով գովեստի բազում խոսքերի:

Կիտրոնով և չամիչով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կարագ – 150 գ
շաքարավազ – 200 գ
ձու – 1 հատ
թթվասեր – 100
փխրեցուցիչ – 1 թ. գ
ալյուր – 250 գ
կիտրոն – 1 հատ
չամիչ – 150 գ
ընկույզ ցանկացած տեսակի – 100 գ:
Կիտրոնով և չամիչով կարկանդակ պատրաստելու եղանակն է.
կարագն ու 100 գ շաքարավազը միասին հարել, մինչև դառնա միասեռ զանգված: Ավելացնել ձուն և շարունակել լավ հարել: Հետզհետե ավելացնելով ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը՝ միասեռ զանգված դարձնել:
Խմորը լցնել յուղաթուղթ փռած փոքր (25*25 սմ) կաղապարի մեջ, հարթեցնել և թխել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:
Չամիչը, կտրտած կիտրոնը, ընկույզը և 100 գ շաքարավազը հարիչով լավ մանրացնել, հավասար շերտով փռել ջեռոցից հանած թխվածքի վրա, և կրկին թխել 15 րոպե:

Պատրաստի կարկանդակը թողնել հովանա: Վրան շոկոլադ և կիտրոնի կեղև քերել:
