Կոմիտասի մտքերից

Ժողովո՛ւրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցեք նրանից: ԿՈՄԻՏԱՍ

Եթէ մանուկը չի հասկնար ձեր դասաւանդութիւնը, յանցանքը ձերն է, որովհետեւ չէք կրցած հասկանալ անոր հոգին. պէտք է վար իջնել մինչեւ անոր հոգեկան աստիճանը, եւ զայն առնելով ձեզի հետ բարձրացնել: ԿՈՄԻՏԱՍ

Ընտանիքը որքան զարգացած ըլլայ, մանուկն ալ այնքան միտքի առավելութիւններով երեւան կու գայ: ԿՈՄԻՏԱՍ

Ժողովրդի երգեցողությունն ունի ինքնուրույն դպրոց, ուր դաս են առնում ամենքը, ամեն ժամանակ, երբ կարիք են զգում։ ԿՈՄԻՏԱՍ

Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին: ԿՈՄԻՏԱՍ

Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք։ ԿՈՄԻՏԱՍ

Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։ ԿՈՄԻՏԱՍ

Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը։ ԿՈՄԻՏԱՍ

Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդ մը` որ գեղարվեստ չունի, կնշանակե թե զգալու կարողություն չունի: Եվ ի՞նչ է ժողովուրդ մը` որ չի զգար։ ԿՈՄԻՏԱՍ

Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչու՞ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին։ ԿՈՄԻՏԱՍ

Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում. մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի։ ԿՈՄԻՏԱՍ

Ուսուցի՛չ պարոններ ու քոյրե՛ր, զգուշութեամբ ու երկիւղածութեամբ մօտեցէ՛ք դաստիարակութեան գործին. խիստ փափուկ պաշտօն մըն է ձերը. դաստիարակելու կոչված էք սերունդ մը, որ ապագայ ազգն է. սխալ ուղղութեամբ ազգը մը կը խորտակէք վերջը: ԿՈՄԻՏԱՍ

Սիրեցե՛ք զիրար, շա՛տ սիրեցեք, որպեսզի ապրեք: ԿՈՄԻՏԱՍ

Սխալ դաստիարակութեան արդիւնքն է, որ շատեր որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր… ԿՈՄԻՏԱՍ