Կոնֆետներ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում՝ համոզված լինելով, որ այն ոչ մի կերպ չի զիջի պատրաստի կոնֆետներին:

30 հատ «Տոֆֆի» կոնֆետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սերուցքային իրիս – 250 գ
պնդուկ – 30 հատ
սև շոկոլադ – 50 գ
սերուցք 10% — անոց – 6 ճ.գ
սերուցքային կարագ – 2.5 ճ.գ
կոնյակ՝ ըստ ցանկության – 1 ճ.գ:
Կոնֆետների պատրաստման եղանակն է.
գոլորշու վրա հալեցնել իրիսը՝ 5 ճ.գ սերուցքի և կոնյակի հետ:
Վերցնել գոլորշու վրայից և ավելացնել 2 ճ.գ կարագ: Խառնել, որ ստացվի համասեռ ու փայլուն զանգված:
Հալված իրիսի զանգվածի մի մասը հավասարապես լցնել նախօրոք յուղած կաղապարների մեջ:
Յուրաքանչյուր կաղապարի կենտրոնում դնել մեկական պնդուկ և լցնել մնացած զանգվածը:
Գոլորշու վրա հալեցնել նաև շոկոլադը՝ ավելացնելով 1 ճ.գ սերուցք և 1.5 ճ.գ կարագ, լավ խառնել:
Ստացված զանգվածը թեյի գդալով լցնել յուրաքանչյուր կոնֆետի կենտրոնում:
Կոնֆետները 4-5 ժամով տեղադրել սառցախցիկում: Սառցախցիկից հանելուց հետո հանել կաղապարներից և թողնել սենյակային ջերմաստիճանում:
