Այս համեղ ու վիտամիններով հարուստ կարկանդակը կարելի է թխել և՛ սև, և՛ կարմիր հաղարջներից, ինչպես նաև դրանց համադրությամբ։

Հաղարջով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
հաղարջ՝ թարմ կամ սառեցված – 600 գ
ալյուր – 2 բաժակ
օսլա – 1 ճ․ գ
շաքարավազ – 220 գ
ձու – 3 հատ
կարագ – 125 գ
փխրեցուցիչ (разрыхлитель) – 1 թ․ գ
աղ – 1 պտղունց։
Հաղարջով կարկանդակի պատրաստման եղանակն է․
սկուտեղի վրա՝ 1,5 բաժակ ալյուրի մեջ, դնել սառցախցիկից հանած հարագի կտորը և դանակով լավ մանրացնել՝ միաժամանակ խառնելով ալյուրի հետ։
Երբ ստացվի հնարավորինս համասեռ զանգված, լցնել թասի մեջ, վրան ավելացնել 100 գ շաքարավազը, աղը, 0,5 թ․ գ փխրեցուցիչը, ձվի՝ սպիտակուցից առանձնացրած դեղնուցները և լավ հունցել՝ մինչև դառնա փափուկ խմոր։ Խմորի գունդը փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպե թողնել սառնարանում։
Նախապես սառնարանում տեղադրած ձվի սպիտակուցները լավ հարել՝ քիչ-քիչ ավելացնելով մնացած շաքարավազը, այնուհետև՝ մնացած ալյուրն ու փխրեցուցիչը, օսլան և լավ հարել։ Այնուհետև ավելացնել հաղարջի՝ լվացած, չորացրած, ողկույզից առանձնացրած հատիկներն ու փայտե գդալով զգուշությամբ խառնել։
Նախատեսված կաղապարի տակը և կողքերը յուղել, սառնարանից հանած խմորը ձեռքերով տարածել կաղապարի մեջ և լցոնել սպիտակուցային զանգվածով։
Թխել նախօրոք 180˚C տաքացրած ջեռոցում 15 րոպե, ապա ջեռոցի ջերմաստիճանն իջեցնել 150˚C և շարունակել թխել մինչև պատրաստ լինելը՝ մոտ 10-15 րոպե։