Вы просматриваете: Главная > ԹԱՆՁՐՈՒԿՆԵՐ, ՄԱԾՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Համային հավելումներ՝ տնային պայմաններում պատրաստվող մայոնեզի համար

Համային հավելումներ՝ տնային պայմաններում պատրաստվող մայոնեզի համար

Յուրաքանչյուր տանտիկնոջ հայտնի է, որ մայոնեզի համն ու որակը մեծ ազդեցություն է ունենում ուտեստի համային հատկանիշների վրա։

Մայոնեզի նախընտրելի բաղադրատոմսով պատրաստելիս երբեմն կարելի է կատարել համի փոփոխություն՝ որոշակի հավելումների միջոցով․

1․ կանաչիներով հարստացված մայոնեզը կատարյալ տարբերակ է ձկնային ուտեստների համար։ Կարելի է ավելացնել նաև մի քիչ սպանախի ու մանր քերած ծովաբողկի (хрен) խառնուրդ։ Այս տարբերակով մայոնեզն ստացվում է գեղեցիկ կանաչ երանգով ու շատ գեղեցիկ տեսք է ունենում ձևավորման ժամանակ։

2․Մայոնեզը հետաքրքիր համային որակ է ձեռք բերում մանրացված ձիթապտուղների ավելացման դեպքում ու շատ համեղ է դարձնում հատկապես կարտոֆիլային ուտեստները։ Ձիթապտղի համ հաղորդելու համար մայոնեզին կարելի է ավելացնել ինչպես մանր կտրտած զեյթուն կամ ձիթապտուղ, այնպես էլ զեթունի կամ ձիթապտղի փոշի։

3․ Մի քիչ ճզմած սխտորի միջոցով համային նոր երանգ ստացած մայոնեզը հիանալի համադրություն կլինի մսի ու տաք բուտերբրոդների համար։

4․ Մի քիչ մանր քերած ցիտրուսակեղև (ցեդրա) ավելացնելու դեպքում մայոնեզը ձեռք կբերի նուրբ համային երանգ և հիանալիորեն կհամադրվի բանջարեղենային, մսային ու ձկնային ուտեստների հետ։

5․ Մսային համով մայոնեզ պատրաստելու համար մայոնեզի մեջ կարելի է ավելացնել շատ մանր կտրտած ապխտած մսի կամ խոզապուխտի կտորներ, սնկային համի դեպքում՝ սունկ, ձկնայինի դեպքում՝ պահածոյացված ու մանր կտրտած ձուկ։ Այս տեսակի մայոնեզը լավագույն տարբերակն է բուտերբրոդների համար։

6․ Շատ մանր քերած բազուկն ու ծովաբողկը մայոնեզին կհաղորդեն ինքատիպ կծվություն ու գեղեցիկ վարդագույն երանգ։

Մայոնեզին գեղեցիկ վարդագույն երանգ ու յուօրինակ թթվաշություն կհաղորդի նաև սև հաղարջը։ Այս մայոնեզը հիանալիորեն համադրվում է մսային ուտեստների հետ։

7․ Պանրային համով մայոնեզ ստանալու համար կարելի է ավելացնել մանր քերած պանիր կամ հալած պանիր ու լավ խառնել։ Քերած վիճակում պինդ տեսակի պանիրների հավելումով մայոնեզը հրաշալի տարբերակ է ինչպես ջեռեփուկների, այնպես էլ բանջարեղենային աղցանների համար։

8․Մայոնեզին դեղին երանգ հաղորդելու նպատակով կարելի է մի քիչ քրքում ավելացնել կամ ամբողջական 1 ձվի փոխարեն օգտագործել 2 ձվի դեղնուց։ Դեղին մայոնեզը կիրառվում է ոչ միայն որպես թանձրուկ, այլ նաև ձևավորման միջոց։

Метки: ,


Оставить отзыв