Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին։

«Վիշտ» (1963 -1964թթ), հեղ․՝ Գ․ Գրիգորյան
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին․․․
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ