Հանելուկներ աշնան մասին

Այն ի՞նչն է, ի՞նչը,

Ունի տարբեր տեսակ ծառեր,

Տարբեր գույնի տերևներ,

Մի քիչ ցուրտ է, մի քիչ՝ տաք

Ծիածանով եղանակ։

ԱՇՈՒՆ

Այն ի՞նչն է, ի՞նչը,

Ծառերից թափվում է,

Տարբեր գույնով պար բռնում,

Դես ու դեն ման գալով

Որտեղ ասես թափառում։

ՏԵՐԵՎ

Ձեռքեր չունի,

Ներկեր չունի

Դաշտն է ներկում

Հազար գույնի։

ԱՇՈՒՆ

Երփներանգ գույներ է սփռում

Դաշտին, հանդին, անտառին։

Անձրևը, ցուրտն ու քամին

Քշում են, տանում տերևը դեղին։

ԱՇՈՒՆ

Գույնզգույն է, բայց ծիածանը չէ,

Թափվում է, բայց անձրևը չէ։

ՏԵՐԵՎԱԹԱՓ

Ձմեռ չի, բայց ցուրտ է։

Գարուն չի, բայց անձրև ու կայծակ է։

Ամառ չի, բայց գույնզգույն է։

ԱՇՈՒՆ

Նա գալիս է գունագեղ,

Հագնված է  միշտ շքեղ՝

Նարնջագույն, կարմիր, դեղին․․․

Դե ինձ ասե՛ք, թե ո՞ վ է նա։

ԱՇՈՒՆ

Գալիս է նա իր վառ գույներով,

Նրանից հետո՝ ձմեռը՝ ցրտով։

ԱՇՈՒՆ

Դաշտերը ներկվել են

Դեղին գույնով։

Անտառը ներկվել է

Վառ գույներով։

ԱՇՈՒՆ

Այն ի՞նչն է այն ինչը,

Որ շատ գունավոր է,

Բայց ներկած չէ։

ԱՇՈՒՆ