Հավի մսով պատրաստվող ուտեստներն անկրկնելի տեսք են հաղորդում սեղանին, դյուրամարս են ու համեղ։

Ջեռոցում հավի ազդրամիս պատրաստելու համար անհրաժեշտ են՝
հավի ազդրամիս – 1,5 կգ
պարմեզան պանիր – 30 գ
ձու – 1 հատ
պաքսիմատ – 50 գ
եգիպտացորենի ալյուր – 2 ճ․ գ
սև աղացած պղպեղ – 1 թ․ գ
աղ։
Ջեռոցում հավի ազդրամսի պատրաստման եղանակն է․
Հավի կաշեզրկած ազդրամսի կտորները համեմել աղով, սև աղացած պղպեղով ու թողնել 20 -30 րոպե։ Այնուհետև թաթախել թեթևակի հարած ձվի մեջ, ապա նաև՝ քերած պանրի, պաքսիմատի և եգիպտացորենի ալյուրի խառնուրդի մեջ։
Թաթախված մսակտորները դասավորել յուղած փայլաթիթեղով պատած ջեռոցի տապակի վրա և նախապես 220 ˚C տաքացրած ջեռոցում թողնել 35 – 40 րոպե՝ մինչև մսի եփվելն ու ոսկեգունելը։

Մատուցել տաք վիճակում։