Յուրաքանչյուր տոնական սեղանի անբաժանելի մասն են մսային նախուտեստները: «Մարմարե» հավի մսով գլանակը, հիրավի, կարող է լրացել արդեն ավանդական ու սիրելի դարձած նախուտեստների շարքը:
Հավի մսով գլանակի բաղադրիչներն են՝
Հավի փափկամիս – 1 կգ
դոնդող – 30 գ
սխտոր – 3 պճեղ
մաղադանոս – 0,5 կապ
սամիթ – 0,5 կապ
աղացած կարմիր և սև պղպեղներ
աղ:
«Մարմարե» հավի մսով գլանակի պատրաստման եղանակը.
հավի միսը մանր կտրտել, թասի մեջ լցնել, համեմել համեմունքներով ու աղով, ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրտած կանաչիները, չոր դոնդողըը, լավ խառնել:
Զանգվածը տեղափոխել ջեռոցի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ, ամուր փաթաթելով՝գլանի ձև տալ, պինդ կապել եզրերը:
Եփել ջեռոցում՝ 150°C ջերմաստիճանով, 50 րոպե:
Հավի մսով գլանակը հանել ջեռոցից և սառեցնել: Սառչելուց հետո հեռացնել տոպրակը:
Մատուցել որպես սառը նախուտեստ: