Թակածոն (լանգետ, отбивные) մսի պատրաստման արագ, հեշտ և համեղ տարբերակներից մեկն է:

Պանրով հավի փափկամսով թակածոյի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
հավի փափկամիս – 0,5 կգ
պանիր – 150 գ
ձու – 2 հատ
ալյուր – 3 ճ. գ
թթվասեր — 3 ճ. գ
աղ
պղպեղ
ձիթայուղ:
Հավի փափկամսով թակածոյի պատրաստման եղանակն է.
հավի փափկամիսը շերտատել, թակիչով լավ թակել: Համեմել աղով և պղպեղով:
Թասի մեջ հարել ձուն, ավելացնել թթվասերն ու ալյուրը, մի քիչ աղ ցանել:
Մսի յուրաքանչյուր կտորը թաթախել խառնուրդի մեջ և տապակել տաք թավայի մեջ: Մի կողմից կարմրացնելուց հետո շրջել, վրան գդալով լցնել քերած պանիրը, իսկ վրայից ցողել ձվի խառնուրդը: Եփել մարմանդ կրակով, մինչև պանիրն ամբողջությամբ հալվի և միսը եփվի:
Մատուցել նախընտրելի ճաշալրացի հետ: