Առողջ սննդակարգի հետևորդներն անպայման կհավանեն հավի փափկամսով այս պարզ ու համեղ թակածոն:

Հավի փափկամսով թակածո պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
հավի փափկամիս – 0,5 կգ
բնական յոգուրտ (կարելի է փոխարինել թթվասերով)– 150 գ
մեղր – 2 ճ. գ
տոմատի մածուկ – 70 գ
սխտոր – 2 պճեղ
թարմ կոճապղպեղ (իմբիր) – 1 մատնոցի չափ, մատնաչափ
վարսակափաթիլ (овсяные хлопья)
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
բուսայուղ կամ կարագ:
Հավի փափկամսով թակածո պատրաստելու եղանակն է.
կոճապղպեղն ու սխտորը ճզմել, ավելացնել յոգուրտը, մեղրը, տոմատի մածուկն ու համեմունքները: Լավ խառնել:
Մսի շերտերը, թակելուց հետո, դասավորել խառնուրդի մեջ այնպես, որ միսն ամբողջությամբ ծածկվի:
Թողնել սառնարանում ամենաքիչը 4 ժամ (կարելի է նաև մի ամբողջ օր): Խառնուրդն ամբողջությամբ պետք է ներծծվի մսի մեջ:
Մսի շերտերը թեթևակի թավալել վարսակաձավարի մանրացված փաթիլների մեջ և տապակել մարմանդ կրակով, բուսայուղի կամ կարագի մեջ՝ մինչև պատրաստ լինելը: Հավի փափկամսով թակածոն մատուցել տաք վիճակում: