Հին՝ Հուլյան և նոր՝ Գրիգորյան տոմարներ

Մարդկության պատմության մեջ ժամանակի ընթացքում ստեղծվել են երկու տոմարներ, որոնց հիմքում աստղաբաշխական հաշվարկներն են։

Հունվարի մեկը՝ որպես օրացուցային տարվա սկիզբ, սահմանվել է դեռևս մ․ թ․ ա․ 45 թ․-ին՝ Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի օրոք։ Ամիսն այդպես է  անվանվել անտիկ աստված Յանուսի պատվին։ Այդպիսով սկիզբ է դրվել Հուլյան օրացույցին, որը ժամանակի ընթացքում՝ մինչև 1582 թ․,  շատ երկրներում տարածվել ու ընդունվել է որպես հիմնական օրացույց։

16 – րդ դարում Հռոմի Գրիգորի 13 – րդ պապը նկատել է, որ գարնանային գիշերահավասարը, որն ըստ 325թ- ին Նիկիայի ժողովի պետք է նշվեր մարտի 21 – ին, հանդիպում է մարտի 11 –ին՝ 10 օրվա տարբերությամբ։ Նա գիտնականների ու աստղաբանների հետ միասին հաշվարկել ու բացահայտել է, որ Հուլյան տոմարի անճշտությունների հետևանքով յուրաքանչյուր 128 տարին մեկ 1 օր ավելանում է, ու կազմել է նոր տոմարը, որն էլ, ի պատիվ իրեն, կոչվել է Գրիգորյան։

1582 թ-ի հոկտեմբերի 4 – ին (հինգշաբթի) Հռոմի պապ Գրիգոր 13 –րդի որոշմամբ հաջորդող օր համարվեց հոկտեմբերի 15 – ը (ուրբաթ)՝ բաց թողնելով անճշտության հետևանքով կուտակված օրերը։

1584 թ-ին Հռոմում Գրիգորյան տոմարը թարգմանվել ու հրատարակվել է հայերեն։

16-20 – րդ դարերի ընթացքում երկու տոմարների տարբերությունը դարձել է 13 օր։

Հին կամ Հուլյան և նոր կամ Գրիգորյան տոմարների տարբերությունը մինչև 2100 թ-ի մարտի 14 – ը կշարունակի մնալ 13 օր։ Քանի որ 2100թ-ն, ըստ Գրիգորյան տոմարի, նահանջ տարի չէ (թեև այդ տարին  բաժանվում է 4–ի ու 100–ի,բայց չի բաժանվում 400–ի), ուստի դրանից հետո տարբերությունը կլինի արդեն 14 օր։

Նոր տոմարը Սովետական Ռուսաստանում գործածության մեջ է մտել 1918թ-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ Վ․Ի․Լենինի ստորագրած դեկրետի համաձայն։ Ըստ այդ որոշման՝ 1918 թ- ի հունվարի 31-ին` չորեքշաբթիին հաջորդող օրը, հաշվել ոչ թե փետրվարի 1–ը, այլ փետրվարի 14–ը։

Հայաստանը Գրիգորյան տոմարն ընդունել են 1920թ-ին, իսկ Հայ եկեղեցին՝ 1923թ-ին։