Հնդկաձավարի ու մսի համադրությամբ այս կոտլետները պատկանում են ուկրիանիական խոհանոցին (ուկրանիերեն՝ гречаники) և ունեն պատրաստման բազում բաղադրատոմսեր ու եղանակներ։

Հնդկաձավարով և մսով կոտլետների պատրաստման համար անհրաժեշտ են՝
հավի աղացած միս – 0,5 կգ
հնդկաձավար – 150 գ
ձու – 2 հատ
սոխ – 2 գլուխ
լոլիկի մածուկ – 100 գ
խառը կանաչի – մի փոքր փունջ
աղ
սև և կարմիր աղացած պղպեղներ – ըստ ճաշակի
ալյուր
բուսայուղ։
Հնդկաձավարով և մսով կոտլետների պատրաստման եղանակ է․
մաքրած և լվացած հնդկաձավարը եփել եռացող աղաջրում և թողնել՝ հովանա։
Աղացած մսին ավելացնել մանր կտրտած կամ մսաղացով աղացած 1 գլուխ սոխը, ձուն, եփած հնդկաձավարը, համեմել աղով և պղպեղներով ու լավ խառնել։
Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել, թաթախել ալյուրի մեջ և տապակել բուսայուղով՝ մինչև բոլոր կողմերից դառնա ոսկեգույն։
Նույն բուսայուղի մեջ տապակել կտրտած երկրորդ գլուխ սոխը, վրան ավելացնել տոմատի մածուկը, ապա 1 բաժակ ջուր և եռացնել։
Այնուհետև թավայի մեջ վերադարձնել կոտլետները, փակել կափարիչով և մարմանդ կրակով եփել 20-25 րոպե։

Մատուցելիս վրան ավելացնել կտրտած կանաչին։
