Հոնի թանձր մուրաբա

Հոնը հայտնի է իր բուժիչ հատկություններով, իսկ դրանից պատրաստված մուրաբաները ձմռանն օգտագործում են և՛ որպես դեղամիջոց, և՛ որպես համեղ աղանդեր։

Հոնի մուրաբաների բաղադրատոմսերը հիմնականում առկա է նաև ջուր։ Այս բաղադրատոմսում այն չկա, որի պատճառով էլ այն ավելի թանձր է ստացվում և ունի ավելի հագեցած համ։

Հոնի թանձր մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հոն – 1 կգ

շաքարավազ – 1 կգ։

Հոնի թանձր մուրաբայի պատրաստման եղանակն է․

հասած ու ամբողջական հոնի հատիկները փոքր չափաբաժիններով լցնել մաղի մեջ ու մի քանի վայրկյանով տեղավորել եռացող ջիր մեջ, ապա ջրքամել ու լցնել էմալապատ տարրայի մեջ։ Այս գործողության շնորհիվ հոնի հատիկները մուրաբա պատրաստելիս կպահպանեն իրենց գեղեցիկ գույնը, իսկ համտեսելիս կորիզները պտղամսից ավելի հեշտ կառանձնանան ու շատ կպչուն չեն լինի։

Էմալապատ տարրայի մեջ լցնել նաև շաքարավազը ու այն դնել մարմանդ կրակին։ Անընդհատ խառնել այնքան, մինչև ողջ շաքարավազը հալվի, վերցնել կրակից թողնել 12 ժամ։

Այնուհետև մուրաբան եփել միջին կրակով մինչև պատրաստ լինելը։

Տաք վիճակում լցնել նախապես մանրէազերծված 3 հատ 0,5 լ տարողությամբ ապակե տարաների մեջ ու ամուր փակել մետաղական հասարակ կամ պտուտակավոր կափարիչներով։

Հովանալուց հետո կարելի է պահել ինչպես սառը, այնպես էլ սենյակային ջերմաստիճանի պայմաններում։