Հոնով ու սև խաղողով կոմպոտ

Այս բաղադրատոմսը հատկապես նրանց համար է, ովքեր սիրում են թթվաշ կոմպոտներ ու հետաքրքիր, նոր ու արտասովոր համ։

Հոնով ու սև խաղողով կոմպոտ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հոն – 350 գ

սև խաղող – 350 գ

շաքարավազ – 1 – 1,5 բաժակ

ջուր – 2 լ։

Հոնով ու սև խաղողով կոմպոտի պատրաստման եղանակն է․

նախապես մանրէազերծված ապակե 3 լիտր տարողությամբ տարայի մեջ լվացած ու ջրքամած հոնն ու խաղողի հատիկները, որոնք պետք է զբաղեցնեն տարայի 1/3 – ը։

Այնուհետև տարայի մեջ լցնել եռացող ջուրը, ծածկել կափարիչով ու թողնել 5 – 10 րոպե, որից հետո ջրքամել ու ջրի վրա ավելացնելով շաքարավազը՝ օշարակ եփել։

Երբ օշարակի ողջ շաքարավազը լուծվի ջրում, այն կրկին լցնել տարայի մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։

Կոմպոտը ծածկել տաք ծածկոցով ու թողնել՝ թրմվի։

Հովանալուց հետո այն պահել զով վայրում։