Տղանարդկանց հաճախ տարբեր առիթներով գուլպաներ են նվիրում: Այդ նվերն էլ, անշուշտ, կարելի է մատուցել գեղեցիկ ձևավորված:

Գուլպաներից հրասայլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
գուլպա – 3 զույգ
գրիչ – 1 հատ
ցանկացած գույնի ասլասե ժապավեն:
Հրասայլ պատրաստելու եղանակն է.
գուլպան բացել և սեղանին դնել այնպես, որ կրնկի մասը լինի դեպի վերև: Ճտքի մասից փաթաթելով՝ տալով գլանի ձև: Հարկավոր է պատրաստել չորս նմանատիպ գլանակ:
Այնուհետև ստացված գլանակները փաթաթել հինգերորդ գուլպայի մեջ՝ ձևավորելով հրասայլի հիմքը:
Վեցերորդ գուլպան նույնպես գլանաձև փաթաթել և դնել հիմքի վրա: Հրանոթը փոխարինել գրիչով:
Վերջում պատրաստրի հրասայլը կապել ժապավենով:
