Այս կոտլետը շատ մատչելի տարբերակ է, արագ է պատրաստվում ու շատ համեղ է։ Այն կարելի է մատուցել ցանկացած ճաշալրացի կամ բանջարեղենային աղցանի հետ։

Ձկան պահածոյով կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բրինձ – 300 գ
ձկան պահածո (ցանկացած տեսակի)՝ յուղով – 250 – 300
սոխ՝ միջին չախսի – 2 – 3 հատ
ձու – 2 հատ
եդիպտացորենի ալյուր – 3 – 4 ճ․ գ
բուսայուղ
աղ
սև աղացած պղպեղ։
Ձկան պահածոյով կոտլետների պատրաստման եղանակն է․
ձկան պահածոն պատառաքաղով լավ տրորել, ավելացնել խաշած բրինձը, մի քիչ բուսայուղով ու մանր կտրտած սոխով սոխառած, ձուն, համեմել աղով ու սև աղացած պղպեղով և լավ խառնել։
Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել եգիպտացորենի ալյուրի մեջ ու տապակել տաք բուսայուղով։
Մատուցել տաք վիճակում։
