Ձյունը

Ձյունը գիտե

Ուր է եկել,

Մանուկներին

Հյուր է եկել։

Եվ խաղում է

Նրանց հետ ժիր

Փաթիլներով

Իր անբասիր։

Տարածվում է

Ոտքերի տակ,

Որ լավ սահի

Ամեն սահնակ։

Դառնում է նա

Ձնագնդի,

Ապա՝ հսկա

Ձմեռ պապի։

Թավալվում է

Արջի նման,

Որ ծիծաղի

Սիրտը մանկան։

Ձյունը գիտե՝

Զուր չի եկել,

Մանուկներին

Դուր է եկել։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ