Ձնեմարդեր՝ փրփրապլաստե գնդերից

Հաճելի է տոներին զարդարել տունը սեփական ձեռքերով պատրաստված զարդարանքներով ու շիվածքներով;

Փրփրապլաստե գնդերը որպես ստեղծագործական նյութ լավագույնս համապատասխանում են ձմեռային թեմաներով շինվածքների համար: Դրա վառ ապացույցն են փրփրապլաստե ձնեմարդերը, որոնք կարելի է պատրաստել երեխաների հետ միասին:

Փրփրապլաստե գնդերից ձնեմարդ պատրաստելու համար անրաժեշտ են՝

փրփրապլաստե գնդեր՝ երկու տարբեր չափսերի

գունավոր կտորներ

ներկամատիտներ (ֆլոմաստեր)

սև ուլունքներ աչքերի համար

մկրատ

գրասենյակային դանակ (канцелярский нож)

թել ու ասեղ

սոսնձային ատրճանակ:

Ձնեմարդ պատրաստելու եղանակն է.

գրասենյակային դանակով կտրել մեծ գնդի երկու և փոքր գնդի մի գագաթը:

Գնդերը սոսնձել իրար վրա:

Փրփրապլաստի կտրված հատվածներից ձեռքեր կտրել: Գործվածքից ձևել գլխարկը, վզարկուն (շարֆը) և ձեռնոցները, իսկ նարնջագույն կտորից՝ քիթը:

Կարել գլխարկն ու ձեռնոցները:

Սոսձով միացնել բոլոր կտորները, իսկ դեմքը նկարել ներկամատիտով:

Փրփրապլաստե գնդերից ձնեմարդը հնարավոր է օգտագործել որպես տոնածառի խաղալիք կամ փոքրիկ հուշանվեր:

Նույն սկզբունքով կարելի է պատրաստել ձնեմարդերի այլ տարբերակներ: