Ձվի կեղևն ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություն է ընձեռնում: Հմուտ ձեռքերի և հնարամտության շնորհիվ դրանցից կարելի է պատրաստել բազում ինքնատիպ շինվածքներ:
Որոշ շինվածքների համար հարկ է դատարկել ձուն: Դրա համար ձվի երկու կողմերում ասեղով կամ այլ սուր առարկայով մեծ անցք բացել: Պահելով ձուն թասի վրա՝ փչելով հեռացնել միջուկը: Կեղևը լվանալ հոսող ջրի տակ և լավ չորացնել:
Երբեմն անհրաժեշտ է լինում կեղևը կիսել: Դրա համար կա մի քանի տարբերակ.
1. Ամբողջական ձվի կեղևի վրա դանակի սուր ծայրով նախատեսված ձևով խազել:
Ապա դանակի ծայրով խազած գծով զգուուշությամբ կտրել:
Դատարկել միջուկն ու, լավ լվանալով, չորացնել:
2. Ամբողջական ձվի կեղևի շրջագծով մատիտով նշել անհրաժեշտ հատվածը, խարտոցով զգուշությամբ խարտելով՝ բաժանել կեղևը:
3. Կարելի է նաև մկրատով կտրել արդեն դատարկված կեղևը:
Մշակված կեղևները լավ լվանալ ու չորացնել:
Շինվածքների (поделка) համար ձվի կեղևի մշակումը կարելի է համարել ավարտված: