Ղանձիլն իր սուր հոտի պատճառով հաճախ անարդարացիորեն անտեսվում է առօրյա ճաշացանկից, սակայն նրա օգտակարությունը և օրգանիզմի վրա բարերար աղդեցությունն անգնահատելի են։

Ղանձիլով խյուսապուր պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ղանձիլ – 100 գ
կարտոֆիլ – 5 – 6 հատ
սոխ – 1 գլուխ
սերուցք – 100 մլ
արգանակ կամ ջուր
կարագ կամ բուսայուղ
սև աղացած պղպեղ
աղ։
Ղանձիլով խյուսապուրի պատրաստման եղանակն է․
կարագով կամ բուսայուղով և կտրտած սոխով սոխառած պատրաստել, ապա ավելացնել կտրտած կարտոֆիլն ու տապակել մի քանի րոպե։
Այնուհետև ավելացնել կտրտած ղանձիլն ու նախընտրելի արգանակը կամ ջուրը (հեղուկի քանակը կախված է խյուսապուրի նախատեսված թանձրությունից) ու եփել մինչև պատրաստ լինելը։
Պատրաստի ապուրը համեմել աղով ու սև պղպեղով։ Այն կարելի է վայելել այդ ձևով կամ պատրաստել խյուսապուր։ Վերջինիս համար հարկավոր է ապուրը հարել բլենդերով, ավելացնել սերուցքը ու եփել մի քանի րոպե։
Մատուցել տաք վիճակում։