Մածնասխտորային թանձրուկը զուտ հակական համպիտանի (ունիվերսալ) թանձրուկ է, որն ունի լայն կիրառություն․ օգտագործվում է մսային, բանջարեղենային ու խմորային ուտեստների հետ։
Տարբերակ 1

Մածնասխտորային թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
մածուն – 100 գ
սխտոր – 1 – 2 պճեղ
աղ – ըստ ցանկության։
Մածնասխտորային թանձրուկի պատրաստման եղանակն է․
թասի մեջ իրար խառնել մածունն ու մանր կտրտած կամ ճզմած սխտորը։ Ցանկության դեպքում համեմել աղով ու խառնել։
Տարբերակ 2

Մածնասխտորային թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
մածուն – 4 ճ․ գ
թթվասեր – 4 ճ․ գ
սխտոր – 3 պճեղ։
Մածնասխտորային թանձրուկի պատրաստման եղանակն է․
մածունն ու թթվասերը խառնել, ավելացնել ճզմած սխտորը։ Լավ խառնել ու մատուցել։