Վա՜ղ թառամեց սրտիդ գարունը, մա՛յր իմ,
Անփույթ մահը սերդ տարա՜վ, շու՛տ տարավ,
Ու միայն ե՛ս մնացի մտերիմ,
Որպես կորած սիրո մի հուշ, հին մի ցավ։

Նոր բողբոջած ուռին ջահել հասակիդ
Օրորոցիս վրա թեքված՝ ծերացա՜վ․
Դու չուզեցիր ուրիշ մի սեր, ուրիշ խինդ
Աղբյուր լինի քո ճյուղերին չորացած․․․
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ