Այս ստվարաթղթե գազօջախը հիանալի ինքնաշեն խաղալիք է փոքրիկ խոհարարների համար, իսկ տուփի մեջ կարելի է պահել փոքրիկի խոհանոցային սպասքը։

Մանկական ինքնաշեն գազօջախ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ստվարաթղթե տուփ – 1 հատ
լազերային (CD) սկավառակ – 2 հատ
պլաստիկե շիշ – 3 հատ
թուղթ՝ երեսապատման համար
սոսինձ
երկկողմանի կպչուն ժապավեն
միակողմանի կպչուն լայն ժապավեն (սկոչ)։
Մանկական ինքնաշեն գազօջախի պարաստման եղանակն է․
պլաստիկե շշերի գլուխները խնամքով կտրել՝ շշից շատ քիչ մաս թողնելով ու այդ հատվածի վրա՝ մինչև շշի բերանի մասը կտրվածքներ անել։
Տուփի կողմերից մեկի վրա նշել պլաստիկե շշի բերանի չափով շրջաններ ու խնամքով հեռացնելով՝ անցքեր ձևավորել։ Այդ անցքերում՝ բերանի մասը դեպի դուրս, տեղադրել շշերի գլխիկները, դրսի կողմից պտտելով ամրացնել կափարիչները, իսկ տուփի ներսի կողմից, տարածելով կտրվածքները, ամրացնել կպչուն լայն ժապավենով։

Սոսիձի օգնությամբ երեսապատման թղթով երեսապատել տուփի արտաքին ու ներքին մակերևույթները։
Տուփի կափարիչի վրա երկկողմանի կպչուն ժապավենի օգնությամբ ամրացնել լազերային սկավառակները։
Շինվածքին վերջնական տեսք հաղորդելու համար ներկամատիտներով նկարազարդել այն՝ հաղորդելով գազօջախի տեսք։

Նույն սկզբունքով կարելի է պատրաստել տարատեսակ այլ գազօջախներ՝ ըստ ճաշակի ու երևակայության։
