Թավշածաղիկն իր գեղեցկությամբ ու յուրահատուկ բուրմունքով որևէ մեկին անտարբեր թողնել չի կարող։
Շատերին է հայտնի, որ այն նաև դեղաբույս է․ բուժում է կամ նպաստում առողջացմանը մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև աղեստամոքսային համակարգի հիվադությունների։
Բուժական ու յուրահատուկ համահոտային հատկությունների շնորհիվ թավշածաղիկը լայնորեն կիրառվում է խոհանոցում՝ համեմունքի, պահածոների, հրուշակագործական արտադրատեսակների և այլնի տեսքով։
Որպես համեմունք և որպես մարինադ՝ կատարելապես համադրվում է մսային և ձկնային ուտեստների, աղցանների հետ։

Թավշածաղկի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
թավշածաղկի գլխիկներ – 500 գ
քացախ՝ 9% — անոց – 200մլ
ջուր – 200 մլ
աղ – 40 գ։
Թավշածաղկի մարինադի պատրաստման եղանակն է․
թավշածաղկի թեթևակի բացված գլխիկները հավաքել, լվանալ ու հնարավորինս ջրքամել։
Կաթսայի մեջ լցնել ջուրը, քացախն ու աղը և հասցնել եռման։ Ապա ավելացնել ջրքամած ծաղիկները ու եռացնել 3 – 5 րոպե։
Եռացող զանգվածը լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Բացած վիճակում տարան պահել սառնարանում։