Մեր լեզուն մեր խիղճն է դա
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի։

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն այս աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր։
Մեր լեզւն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք։
Նա պիտի մեր առաջն
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի։
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ