Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։-

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ էլ կոպտացել, ինչպես լեռնային քար։
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
Եվ եթե մենք այսօր կարոտում ենք այ մերթ-
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչաքի։-
Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՛չ Նարեկի մրմուջը մագաղաթյա։-
Եվ ո՛չ ագամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,-
Բայց նա կգա – լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խ՛ր ու երկրակամ․․․
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ