Միջոցներ աչքերի տակի մուգ շրջանների դեմ

Աչքերը հոգու հայելին են և մարդու մասին պատմում են ավելին, քան բառերը։

Աչքերի տակի մուգ շրջաններն ամենատարածված մաշկային խնդիրներից մեկն է, որի առաջացման պատճառները տարբեր են՝ հոգնածությունից մինչև ներքին օրգան-համակարգերի հիվանդությունները։

Աչքերի տակի մուգ շրջանների դեմ արդյունավետ պաքարի համար հարկ է նախ և առաջ պարզել պատճառը՝ դիմելով համապատասխան մասնագետի։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն ժողովրդական տարբեր միջոցներ, որոնք օգնում են ազատվել այդ խնդրից։

Միջոց 1

Սառույց դեղաբույսերի թուրմից

Աչքերի տակի մուգ շրջանների դեմ պաքարի համար դեղաբույսերի թուրմից սառույց պատրաստելու համար անհրաժեշտ են՝

եղեսպակ (шалфей лекарственный) — 1-2 թ․գ

երիցուկ (ромашка аптечная) — 1-2 թ․գ

մաղադանոս (петрушка) — 1-2 թ․գ

ջուր – 1 բաժակ

Դեղաբույսերի թուրմից սառույցի պատրաստման  և կիրառման եղանակն է․

եռացող ջրի մեջ լցնել բոլոր բաղադրիչները և թրմել 2 ժամ։ Այնուհետև քամել և թուրմը լցնել սառույցի համար նախատեսված ամանների մեջ։ Սառեցնել սառցախցիկում։

Առավոտյան և երեկոյան սառույցով շփել աչքերի շուրջը մի քանի վայրկյան։

Շփելուց անմիջապես հետո կապտուկներն ավելի մուգ ու արտահայտիչ կերևան․ դա ցրտից մաշկի կարմրելու առանձնահատկությամբ է բացատրվում։ Մի քանի րոպե հետո ամեն ինչ կկարգավորվի։

Գործընթացից հետո չի կարելի սրբել կամ լվանալ աչքերի հարակից մաշկը՝ հնարավորություն տալով մաշկին ամբողջությամբ ներծծել թուրմը։

Գործընթացը կրկնել այնքան, մինչև մուգ շրջանները լրիվ անհետանան։

Միջոց 2

Կարտոֆիլով դիմակ

Տարբերակ 1

Աչքերի տակի մուգ շրջանների դեմ պաքարելու նպատակով կարտոֆիլով դիմակ պատրաստելու համար հարկավոր է լավ լվացած կեղևով կարտոֆիլը խաշել, թողնել՝ հովանա։ Այնուհետև կիսել և 30-35 րոպե դնել աչքերին՝ ընդգրկելով հարակից մաշկը։

Լվացվել գոլ ջրով՝ առանց օճառի։

Գործընթացը կրկնել օրական 1 անգամ՝ երեկոյան, 5 – 7 օր տևողությամբ։

Տարբերակ 2

Աչքերի տակի մուգ շրջանների դեմ պաքարի համար կարտոֆիլով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

միջին չափի կարտոֆիլ – 1 հատ

ձիթապտղի յուղ – մի քանի կաթիլ։

Կարտոֆիլով դիմակի պատրաստման և կիրառման եղանակն է․

Կարտոֆիլը մանր քերիչով քերել, թեթևակի հյութաքամել, ապա ավելացնել ձիթայուղը։

Դնել աչքերին՝ թողնելով 7-10 րոպե։ Այնուհետև լվացվել գոլ ջրով։

Գործընթացը կրկնել օրական 1 անգամ՝ երեկոյան, 4 – 7 օր տևողությամբ։

Միջոց 3

Եղեսպակի թուրմով թրջոցներ

Աչքերի տակի մուգ շրջանների դեմ պաքարի համար եղեսպակի թրջոց պատրաստելու համար անհրաժեշտ են՝

եղեսպակ – 1 թ․ գ

ջուր – 0,5 բաժակ։

Եղեսպակի թրջոցի պատրաստման և կիրառման եղանակն է․

եռացող ջրին ավելացնել եղեսպակը, տաք փաթաթել ու թրմել 2-3 ժամ։ Ապա թուրմը բաժանել երկու մասի և  մի մասը հովացնել։

Սառը և տաք թուրմերի մեջ հերթով թրջել բամբակե սկավառակները և 30-40 վայրկյան տևողությամբ պահել աչքերի վրա՝ պահպանելով ժամանակահատվածների հավասարությունը։ Գործընթացը շարունակել 7 – 10 րոպե, ապա թողնել, որ մաշկն ինքնուրույն չորանա։

Այս թրջոցները դնել երեկոյան՝ 5-10 օր տևողությամբ։

Միջոց 4

Կերակրի սոդայով թրջոց

Աչքերի տակի մուգ շրջանների դեմ պաքարի համար կերակրի սոդայով թրջոց պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սոդա – 1 թ․ գ

սև թեյ կամ տաք ջուր – 1 բաժակ։

Կերակրի սոդայով թրջոցի պատրաստման և կիրառման եղանակն է․

Տաք հեղուկի մեջ լուծել սոդան։ Բամբակի սկավառակը թրջել հեղուկի մեջ, դնել աչքերին և թողնել 15 րոպե։ Ապա լվացվել և որևէ խոնավացնող քսուք քսել։

Գործընթացը կատարել երեկոյան՝ քնելուց առաջ։