Վառ գույներով ու ախորժելի տեսքով այս առողջարար մրգային աղցանը համեղ և դյուրամարս հյուրասիրություն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին ու սննդակարգին։

Արքայանարնջով ու նռով մրգային աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝
արքայանարինջ – 1 – 2 հատ
թթվաքաղցրային խնձոր – 1 հատ
նռան հատիկներ – 0,5 բաժակ
կիտրոնի հյութ – 2 թ․ գ
մեղր – 1 թ․ գ
անանուխ (կարելի է նաև չորացրած) – մի քանի տերև։
Արքայանարնջով ու նռով մրգային աղցանի պատրաստման եղանակն է․
Արքայանարինջևը և խնձորը կեղևազրկել, մաքրել սերմերից ու խորանարդաձև մանր կտրտել, լվնել թասիկի մեջ։ Ավելացնել նռան հատիկները և մեղրի ու կիտրոնի հյութի խառնուրդը, լավ խառել։ Անմիջապես լցնել մատուցնամ ափսեի մեջ, զարդարել անանուխի տերևներով ու անմիջապես մատուցել։