Այս արագ և շատ հեշտ պատրաստվող նախուտեստը ցանկացած ընթրիք կարող է դարձնել ռոմանտիկ ու դառնալ գեղեցիկ զարդարանք սեղանի համար:

Այս արագ և շատ հեշտ պատրաստվող նախուտեստը ցանկացած ընթրիք կարող է դարձնել ռոմանտիկ ու դառնալ գեղեցիկ զարդարանք սեղանի համար:
«Սրտիկներ» նախուտեստի բաղադրիչներն են՝
շերտավոր խմոր – 200 գր
քերած պանիր — 50 գր
լոլիկ — 2 հատ:
նախուտեստի պատրաստման եղանակն է.
գրտնակել շերտավոր խմորը մոտ 0.5 սմ հաստությամբ: Սրտաձև կաղապարով սրտիկներ կտրատել: Մի քիչ փոքր կաղապարով էլ կտրատել շերտատած լոլիկը:
Յուղաթղթի վրա շարել խմորի սրտերը, մեջտեղում մի քիչ քերած պանիր լցնել, ապա վրան դնել լոլիկի սրտերը:
Թխել 180-200 աստիճանով տաքացրած ջեռոցում 15 րոպե: