Նարնջի կեղևի քաղցրաչիր

Նարնջի կեղևն անուշաբույր է ու ախորժելի տեսք ունի, հետևաբար դրանից պատրաստված քաղցրաչիրը ոչ ոքի անտարբեր չի թողնի։ Այն շատ հեշտ է պատրաստել ու վայելել մի գավաթ սուրճի կամ թեյի հետ։

Նարնջի կեղևի քաղցրաչիր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ցիտրուսակեղև — 4 նարնջի

շաքարավազ – 2,5 բաժակ

ջուր – 2 բաժակ։

Նարնջի կեղևի քաղցրաչրի պարաստման եղանակն է․

լավ լվացած նարնջից կեղևել նարնջագույն շերտն ու շերտատել։ Վրան ավելացնել սառը ջուր և թողնել 2 ժամ։

2 բաժակ շաքարավազով ու ջրով օժարակ եփել։ Երբ օշարակը պատրաստ լինի, ավելացնել ջրքամած կեղևները և եփել մինչև կեղևների փափկելը՝ մոտ 30 րոպե։

Ցիտրուսակեղևները հանել օշարակից ու թավալել մնացած շաքարավազի մեջ, ապա չորացնել սենյակային պայմաններում կամ ջեռոցում՝ ցածր ջերմաստիճանով։

Նարնջի կեղևի քաղցրաչիրը պահել ամուր փակվող ապակե տարրայի մեջ։