Նշի ալյուրը շատ օգտակար է և օգտագործվում է խմորեղենների, աղանդերների պատրաստման ժամանակ։ Այս անուշաբույր այլուրը շատ կանանց համար կդառնա խոհանոցի անբաժանելի մասը։
Այն, անշուշտ, կարելի է գնել կամ պատրաստել ինքնուրույն։ Ըստ էության, այն իրենից ներկայացնում է շատ մանր աղացած նուշ։

Տարբերակ 1
Նշի սպիտակ ալյուր
Նշի ալյուր պատրաստելու համար անհրաժեշտ են՝
նուշ
եռացող ջուր։
Նշի ալյուրի պատրաստման եղանակն է․
նուշը լցնել եռացող ջրի մեջ այնպես, որ ամբողջությամբ ծածկվի և թողնել 3 — 5 րոպե, ապա ջրքամել, ցողել սառը ջրով և թողնել՝ հովանա, ապա կեղևազրկել նուշը։ Սպիտակ ալյուր ստանալու համար նուշը փռել թղթե անձեռոցիկով ծածված սկուտեղի վրա և լավ չորացնել սենյակային ջերմաստիճանում՝ մոտ 4-5 օր։ Որքան լավ չորանա նուշը, այնքան ավելի բարձրորակ ալյուր կստացվի։
Կարելի է չորացնել նաև թավայի մեջ՝ թույլ կրակով կամ ջեռոցում՝ 100 – 150˚C ջերմաստիճանով, սակայն այս տարբերակով պատրաստվա ալյուրն ստացվում է կաթնագույն։
Սրճաղացով աղալիս հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ սրճաղացի դանակներն աշխատանքի ընթացքում տաքանում են, որի հետևանքով նշի յուղը կսկսի արտազատվել և ալյուրը կստացվի գնդիկներով և ոչ համասեռ։ Այս ամենից խուսափելու համար հարկավոր է սրճաղացի մեջ նուշը լցնել քիչ քանակությամբ և աղալ՝ հաճախակի ընդմիջելով։
Աղացած նուշը մաղել։ Եթե մնացել են խոշոր հատրիկներ, ապա դրանք առանձնացնել և կրկին աղալ։
Պատրաստի ալյուրը կարելի է օգտագործել անմիջապես կամ պահել հերմետիկ տարրայում մի քանի շաբաթ։


Տարբերակ 2
Նշի շագանակագույն ալյուր
Չկեղևազրկած նշի հատիկներից ստացվում է բաց շագանակագույն այլուր, որը և՛ արտաքինով, և՛ համով տարբերվում է նախորդ տարբերակից։
Նշի շագանակագույն ալյուր պատրաստելու համար նուշը պարզապես աղալ սրճաղացով և մաղել։

Գրեթե նույն սկզբունքով կարելի է ալյուր պատրաստել նաև այլ ընդեղենից, ինչպես նաև դդմի կամ ծիրանի կորիզից։