Ո՞վ է ներկում ձյունը

Հայկը հարցով անորոշ
Դիմեց պապին իր գիտակ,-
-Այդ ինչու՞ է ամպը գորշ,
Ձյունը այդքան սպիտակ:

Ինքն էլ խորհեց ու մտքում
Գտավ լուծումն այս շիտակ,-
-Ձմեռ պապն է երկնքում
Ձյունը ներկում սպիտակ:

Հեղինակ՝ ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ