Այս համեղ փլավը հագեցնող ու համեղ ընթրիք է ողջ ընտանիքի համար և հիանալի խավարտ մսային ուտեստների համար։

Ոսպով ու բանջարեղենով փլավ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ոսպ՝ կանաչ կամ շագանակագույն – 100 գ
ոսպ՝ դեղին կամ նարնջագույն – 50 գ
գազար – 1 հատ
սոխ՝ փոքր չափսի – 1 գլուխ
բուլղարական կարմիր պղպեղ – 1 հատ
մաղադանոս – մի փոքր փունջ
կարագ կամ բուսայուղ
սև աղացած պղպեղ
աղ
ջուր – 0,5 – 1 բաժակ։
Ոսպով ու բանջարեղենով փլավի պատրաստման եղանակն է․
սոխը մանր կտրտել ու բուսայուղով կամ կարագով սոխառած պատրաստել։ Երբ սոխառածը պատրաստ լինի, ավելացնել մանր կտրտած կարմիր պղպեղն ու գազարը և թույլ կրակով շոգեխաշել մոտ 15 րոպե։
Այնուհետև թավայի մեջ ավելացնել ջրքամած կիսաեփ շագանակագույն կամ կանաչ ոսպը, հում դեղին կամ նարնջագույն ոսպը, ջուրը և եփել մի քանի րոպե՝ մինչև պատրաստ լինելը։
Արդեն պատրաստի փլավը համեմել աղով ու սև պղպեղով, ավելացնել մանր կտրտած մաղադանոսն ու վերցնել կրակից։
Փլավը մատուցել տաք վիճակում՝ նախընտրելի թանձրուկի և աղցանի հետ միասին։