Այս զվարճալի և ուրախ սնկերն իրենց գեղեցիկ տեսքով կգրավեն մանուկների ուշադրությունն ու ուրախ տրամադրություն կհաղորդեն բոլորին:

Հավի ձվերից սնկեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձվի դատարկ կեղև
ներկամատիտ (ֆլոմաստեր)
գուաշ՝ վրձինով
մկրատ
սոսինձ
կոճակ կամ պլաստիլին
բարակ ստվարաթուղթ:
Հավի ձվերից սնկեր պատրաստելու եղանակն է.
ձվի դատարկ կեղևներից մեկը մեջտեղից կիսել և, ներկելով, ձևավորել սնկի գլխարկը:
Ստվարաթղթից պատրաստել անհրաժեշտ մասնիկները:
Ամրացնել գլխարկները սնկի պոչիկին, իսկ պոչիկի տակ սոսնձել կոճակը:
Սոսնձել մասնիկները սնկի մարմնի վրա:

Նկարել դեմքը:
