Հայկական ամենասիրելի ու ամենատարածված մածուկներից մեկը չամանի մածուկն է։ Այն առավել մեծ տարածում է գտել հայկական բաստուրմայի անքակտելի բաղադրիչը լինելու շնորհիվ։ Սակայն այս մածուկն ունի նաև այլ կիրառություններ․ օրինակ՝ հրաշալի համ է հաղորդում մսեղենին, կարտոֆիլին, օգտագործեվում է որպես թանձրուկ բրնձով ու այլ փլավների համար և այլն։ Շատերն էլ այն պարզապես քսում են հացի կտորի վրա ու հաճույքով ճաշակում այն։
Չամանի մածուկն ունի նաև առողջարար հատկություններ։
Տարբերակ 1

Չամանի մածուկ պատրատելու համար ահրաժեշտ են՝
չամանի աղացած սերմեր – 50 գ
սխտոր – 60 գ
կարմիր աղացած պղպեղ – 30 — 40 գ
ջուր
աղ – ըստ ճաշակի։
Չամանի մածուկի պատրատման եղանակն է․
թասի մեջ իրար խառնել չամանի աղացած սերմերն ու կարմիր աղացած պղպեղը, ավելացնել ճզմած սխտորն ու աղը, կրկին լավ խառնել և ավելացնել այնքան ջուր, որ ստացվի թթվասերի թանձրության մածուկ։
Թանձրուկը բաստուրմայի համար պատրաստելիս աղ չավելացնել։
Տարբերակ 2

Չամանի մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
չամանի աղացած սերմեր – 300 գ
կարմիր աղացած պղպեղ (քաղցր ու կծու միասին) – 300 գ
սխտոր – 150 գ
սև աղացած պղպեղ – 1 թ․ գ․
բահար
ջուր
աղ։
Չամանի մածուկի պատրաստման եղանակն է․
բոլոր համեմուքները խառնել իրար, ավելացնել ճզմած սխտորն ու այնքան ջուր, որ ստացվի թանձր զանգված։
Բաստուրմայի համար պատրաստելիս աղով համեմելու կարիք չկա։
Ի դեպ, ըստ տնային տնտեսուհիների կարծիքների, չամանի բացակայության դեպքում այն կարելի է փոխարինել խմելի-սունելիով։