Չինացիների կողմից լոտոս ծաղկի մեծարման ևս մի արտացոլանք է այս յուրահատուկ թխվածքաբլիթը: Թերևս վստահորեն կարելի է պնդել, որ այս հետաքրքիր բաղադրատոմսը կդառնա շատերի սիրելի բաղադրատոմսերից մեկը, և իսկական այցեքարտ կլինի տնային տնտեսուհու համար:

«Լոտոս» չինական թխվածքաբլիթիբաղադրիչներ են՝
առաջին խմորի համար՝
ալյուր- 230 գր
կարագ- 30 գր
ջուր- 125 մլ
երկրորդ խմորի համար՝
ալյուր- 150 գր
կարագ- 150 գր
միջուկի համար՝
ընկույզ- 150 գր
շաքարի փոշի- 3 ճ. գդալ
ձվի սպիտակուց- 1 հատ
դարչին-ըստ ճաշակի
ինչպես նաև՝
գունանյութ- ըստ ճաշակի:
Թխվածքաբլիթի պատրաստման եղանակն է.
առաջին խմորի համար նախատեսված բաղադրիչները լցնել մեկ ամանի մեջ: Փափուկ խմոր հունցել, ծածկել սննդային թաղանթով և 20 րոպե թողնել հանգստանա:

Խմորը 2 հավասար մասի բաժանել և մեկի մեջ գունանյութ լցնել:

Սպիտակ և գունավոր գնդերից հավասար քանակությամբ գնդիկներ պատրաստել:

Երկրորդ խմորի համար նախատեսված բաղադրիչները լցնել մեկ այլ ամանի մեջ և լավ տրորել: Փափուկ ու յուղոտ խմոր հունցել:

Երկրորդ խմորը նույնպես բաժանել գնդիկների (պետք է առաջին խմորի սպիտակ և գունավոր գնդիկների քանակին հավասար լինեն):

Առաջին խմորի սպիտակ և գունավոր խմորից կլոր բլիթներ գրտնակել և դրանց վրա դնել երկրորդ խմորի գնդիկները:

Եզրերն ամրացնել:

Այնուհետև գրտնակել՝ ձվածրի (օվալ) տեսք տալով:

Փաթաթել ռուլետի տեսքով, ծածկել սննդային թաղանթով և 20 րոպե թողնել հանգստանա:

20 րոպե հետո խմորի գլանակները կրկին գրտնակել:
Կրկին փաթաթել ռուլետի տեսքով և կրկին թողնել 20 րոպե:

Այդ ընթացքում պատրաստել միջուկը. ընկույզը մանրացնել, ավելացնել շաքարի փոշին, ձվի թեթևակի հարած սպիտակուցն ու դարչինը: Բոլոր բաղադրիչները խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված:

Ժամանակը լրանալուն պես գլանակները կլոր գրտնակել: Սպիտակ բլիթի վրա դնել գունավոր բլիթն ու վրան միջուկ լցնել:

Եզրերն ամրացնել:

Գնդիկներ ձևավորել և ամրացված մասը դեպի ներքև դնել յուղապատ տապակի մեջ:

Սուր դանակով խաչաձև կտրվածքներ անել ու կտրել բոլոր շերտերը:


Թխել մոտ 25-30 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Թխվածքները չկարմրացնել:



